Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Պնևմոթորաքս ինքնաբերական

Պնևմոթորաքսն օդի առկայությունն է թոքամզային խոռոչում, որի հետևանքով թոքը ճնշվում ու թորշոմում Է՝ առաջացնելով շնչառության դժվարացում։ Թոքամզային խոռոչում ճնշումը մթնոլորտայինից ցածր է։
Ներշնչման ժամանակ կողերի բարձրանալու և ստոծանու իջնելու հաշվին կրծքավանդակը լայնանում Է, թոքերը ընդարձակվում են, և օդը մղվում Է դեպի թոքեր։ Կրծքավանդակի պատի կամ թոքի վնասվելուց օդը լցվում Է թոքամզային խոռոչ, որի հետևանքով պլևրայի խոռոչում ճնշումը հավասարակշռվում է մթնոլորտային ճնշման հետ։ Արդյունքում թոքը թորշոմում է, ճնշվում, և խանգարվում է նրա գործունեությունը։ Պնևմոթորաքսի պատճառ կարող են հանդիսանալ կրծքավանդակի վնասվածքները (տե'ս "ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿԻ, ՈՐՈՎԱՅՆԻ, ԿՈՆՔԻ")։ Պնևմոթորաքս կարող Է առաջանալ նաև որոշ հիվանդությունների պատճառով, երբ թոքի հյուսվածքը պատռվում Է։ Այս դեպքում այն կոչվում Է ինքնաբերական պնևմոթորաքս։ Ինքնաբերական պնևմոթորաքւփ պատճառ կարող են հանդիսանալ շնչառական համակարգի հիվանդությունները։

Ինքնաբերական պնևմոթորաքսը սովորաբար առաջանում Է անսպասելի և կարող Է հանգեցնել կյանքին սպառնացոդ իրավիճակների։ Տուժածների մեծամասնությունն ինքնաբերական պնևմոթորաքսի սկզբնական փուլում ունենում են թույլ արտահայտված նշաններ, սակայն լինում են դեպքեր, երբ հաշված րոպեների ընթացքում զարգանում են լուրջ շնչառական խանգարումներ։


ՆՇԱՆՆԵՐԸ


  • ցավ կրծքավանդակում (հաճախ ախտահարված կողմում), սուր ցավ ուսագլխին, որն ուժեղանում Է շնչելիս,
  • շնչառության դժվարություններ, հատկապես խորը կամ լիաթոք շնչելու դեպքում,
  • ախտահարված կողմում կրծքավանդակի շարժունակության սահմանափակում,
  • հազ,
  • արագ և թույլ անոթազարկ,
  • շոկի նշաններ։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈԻԹՅՈԻՆԸ


Եթե տուժածը դժվարացած շնչառություն ունի, բայց կրծքավանդակի վնասվածք չի հայտնաբերվում, ապա դժվար է ախտորոշել, որ տուժածի վիճակը պնևմոթորաքսի հետևանք է։ Ուստի, եթե առանց ակնառու պատճառների տուժածի մոտ առաջանում են շնչառական դժվարություններ, կատարեք հետնյալ քայլերը՝

 

  • Օգնեք գիտակից վիճակում գտնվող տուժածին ընդունել շնչառության համար ամենահարմար դիրքը, որը հիմնականում հենված նստած դիրքն է։
  • Հանգստացրեք տուժածին։
  • Ահազանգեք շտապ օգնություն։
  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

Տե'ս նաև "ՇՆՉԱՌՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ":

 

Սկզբնաղբյուր. ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում)
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ